Ռուսական «Կրասնոդարը» հունիսի 14-ին մեկնել է Սլովենիայի Լյուբլյանա քաղաք, որտեղ կանցկացնի առաջին ամառային հավաքը:
«Կրասնոդարի» հետ Լյուբլյանա է մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Երկշաբաթյա հավաքի ընթացքում Սլավոլյուբ Մուսլինի թիմը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: Հունիսի 21-ին կրասնոդարցիները կխաղան Լուցկի «Վոլինի», իսկ հունիս 26-ին՝ Լուգանսկի «Զարյայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում