Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Երեք մրցավարների հաշվարկով, Սամվել Բարսեղյանը պարտություն է կրել 28:29, 28:29, 27:30 հաշվով:
Վրաստանը ներկայացնող 60 կգ քաշային Օթար Երանոսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ալբերտ Սելիմովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Երեք մրցավարների նիշերի գումարով, Օթար Երանոսյանը պարտվել է 28:29, 27:30, 27:30 հաշվով:
Հունիսի 20-ի երեկոյան մրցահերթում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմենամարտի հունգարացի Նանդոր Ցոկայի հետ:
Բռցնքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կլինի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին, երեկոյան մրցահերթում: Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի ուկրաինացի Վիկտոր Պետրովը:
Հիշեցնենք, որ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Արամ Ավագյանը մրցել էր բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ եւ պարտություն կրել 1։2 հաշվով։
49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։
81 կգ քաշային Նիկոլ Արությունովը մեկնարկային գոտեմարտում 0:3 հաշվով պարտվել էր լեհ Յորդան Կուլինսկուն՝ լքելով պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի