21:25  ,  28 մայիսի, 2015

«Սեւիլիան» եվրագավաթային պատմություն է կերտում, ձկնորս Բական հերոսանում է (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է իսպանական «Սեւիլիային», որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Վարշավայում կայացած եզրափակիչում կոլումբացի հարձակվող Կարլոս Բակայի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինական «Դնեպրին», «Սեւիլիան» դարձավ առաջին ակումբը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու «Վալենսիան», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում