Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:
60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ասլանյանը մրցեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդի, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ:
Առաջին մրցափուլի մեկնարկում Էդմոնդ Նազարյանին հաջողվեց 4 միավոր վաստակել հետ գցումով: Կարեն Ասլանյանը երկու միավոր վաստակեց եւ 4 միավոր էլ ավելացրեց գլորումով: Մրցակիցները գնացին հանգստի 6:4 հաշվով՝ Կարեն Ասլանյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլն Ասլանյանն առավել մեծ ակտիվությամբ սկսեց: Երկրորդ մրցափուլի վերջնամասում Ասլանյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ եւս երկու միավոր ավելացրեց գլորում՝ գոտեմարտն ավարտելով 12:4 հաշվով:
Կարեն Ասլանյանը մարզական կարիերայում առաջին անգամ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:
Կարեն Ասլանյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ ուզբեկ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ:
Կարեն Ասլյանի մրցակիցը եզրափակիչում կլինի ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:11 , 26 հոկտեմբերի
17:51 , 26 հոկտեմբերի
17:02 , 26 հոկտեմբերի
16:32 , 26 հոկտեմբերի
16:15 , 26 հոկտեմբերի
16:03 , 26 հոկտեմբերի
15:03 , 26 հոկտեմբերի
14:20 , 26 հոկտեմբերի
14:15 , 26 հոկտեմբերի
13:47 , 26 հոկտեմբերի