Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը քննադատել է թիմի մարզչական շտաբին Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Կոմոյից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո։
Ֆերնանդեշը դժգոհել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկն ընտրել է ավելի շատ պաշտպանողական մարտավարություն։
«Մարզչական շտաբի որոշումն էր անհատական պրեսինգի չդիմելը, թիկունքում երբեմն ազատ գոտիներ թողնելը, մրցակցին սպասելը՝ գնդակ խլելու հույսով։ Բայց երբ այդպիսի թիմի այդքան ազատ տարածություն ես թողնում, նրանք անմիջապես վստահություն են զգում եւ նետվում են առաջ։
Մարզիչների իրավասությունն է մարտավարական հարցերը, բայց երբեմն ճնշման տակ թիմը պետք է ավելի համարձակ խաղա, գնա գիտակցված ռիսկի, մրցակցի կիսադաշտում դիմի պրեսինգի»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։
Չեմպիոնների լիգայի երեք տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միավորով 21-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:09 , 22 հոկտեմբերի
15:02 , 22 հոկտեմբերի
14:03 , 22 հոկտեմբերի
13:05 , 22 հոկտեմբերի
12:07 , 22 հոկտեմբերի 
11:24 , 22 հոկտեմբերի
11:03 , 22 հոկտեմբերի
10:02 , 22 հոկտեմբերի
09:34 , 22 հոկտեմբերի
09:05 , 22 հոկտեմբերի