21:25 28 մայիսի, 2015Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է իսպանական «Սեւիլիային», որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Վարշավայում կայացած եզրափակիչում կոլումբացի հարձակվող Կարլոս Բակայի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինական «Դնեպրին», «Սեւիլիան» դարձավ առաջին ակումբը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու «Վալենսիան», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.