Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է իսպանական «Սեւիլիային», որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Վարշավայում կայացած եզրափակիչում կոլումբացի հարձակվող Կարլոս Բակայի դուբլի օգնությամբ 3:2 հաշվով պարտության մատնելով ուկրաինական «Դնեպրին», «Սեւիլիան» դարձավ առաջին ակումբը, որը ռեկորդային չորրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Այս տարի Եվրոպայի լիգայի հաղթողն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ Իսպանիան կունենա 5 ներկայացուցիչ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու «Վալենսիան», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:59 , 26 հոկտեմբերի
20:01 , 26 հոկտեմբերի
19:36 , 26 հոկտեմբերի
19:06 , 26 հոկտեմբերի
18:11 , 26 հոկտեմբերի
17:51 , 26 հոկտեմբերի
17:02 , 26 հոկտեմբերի
16:32 , 26 հոկտեմբերի
16:15 , 26 հոկտեմբերի 
16:03 , 26 հոկտեմբերի