Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են Գերմանիայի Հալե քաղաքում, որտեղ էլ հուլիսի 18-ին տեղի կունենա չեմպիոնական մենամարտը:
«Շտիգլիցի հետ չորս մենամարտը շատ է ինձ համար: Պետք է այս անգամ վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ այս դիմակայությունում ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:
«Մանրամասն ուսումնասիրել եմ մեր նախորդ երեք մենամարտերը: Ճիշտ մարտավարական լուծամ դեպքում, չեմ կասկածում, որ այս անգամ ես կտանեմ հաղթանակ»,- Շտիգլլիցի խոսքը մեջբերում է boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում