19:11 21 մայիսի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են Գերմանիայի Հալե քաղաքում, որտեղ էլ հուլիսի 18-ին տեղի կունենա չեմպիոնական մենամարտը:
«Շտիգլիցի հետ չորս մենամարտը շատ է ինձ համար: Պետք է այս անգամ վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ այս դիմակայությունում ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:
«Մանրամասն ուսումնասիրել եմ մեր նախորդ երեք մենամարտերը: Ճիշտ մարտավարական լուծամ դեպքում, չեմ կասկածում, որ այս անգամ ես կտանեմ հաղթանակ»,- Շտիգլլիցի խոսքը մեջբերում է boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.