19:11  ,  21 մայիսի, 2015

Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են Հալեում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են Գերմանիայի Հալե քաղաքում, որտեղ էլ հուլիսի 18-ին տեղի կունենա չեմպիոնական մենամարտը:

«Շտիգլիցի հետ չորս մենամարտը շատ է ինձ համար: Պետք է այս անգամ վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ այս դիմակայությունում ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:

«Մանրամասն ուսումնասիրել եմ մեր նախորդ երեք մենամարտերը: Ճիշտ մարտավարական լուծամ դեպքում, չեմ կասկածում, որ այս անգամ ես կտանեմ հաղթանակ»,- Շտիգլլիցի խոսքը մեջբերում է boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում