16:25  ,  17 մայիսի, 2015

«Սպարտակը» խոշոր հաշվով պարտվեց մոսկովյան դերբիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Սպարտակն» առանց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի սեփական խաղադաշտում 0:4 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:

Մոսկովյան դերբիի արդեն 30-րդ րոպեին բանակայինները ստացել էին 3 գոլի առավելություն, իսկ ֆինն կիսապաշտպան Ռոման Երյոմենկոն ձեւակերպել էր դուբլ: Ընդմիջումից հետո ԲԿՄԱ-ն խփեց նաեւ չորրորդ գոլը՝ տանելով վստահ հաղթանակ:

Հիշեցնենք, որ մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Յուրա Մովսիսյանն այս մրցաշրջանում այլեւս չի օգնելու «Սպարտակին»: Վնասվածքից վերականգնված Արաս Օզբիլիսի անունը եւս բացակայում էր Մուրատ Յակինի թիմի հայտացուցակից:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Կրասնոդարին» եւ 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Սպարտակը» 43 միավորով 6-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 0:4

Ռոման Երյոմենկո, 11, 22, Զոչան Տոշիչ, 30, Ահմեդ Մուսա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում