16:01  ,  2 մայիսի, 2024

Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից

Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականի 65-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է գլխավորել Մյունխենի «Բավարիան»։

«Ես ամբողջ սրտով նվիրված եմ աշխատանքին Ավստրիայի հավաքականում։ Ես հսկայական հաճույք եմ ստանում այս աշխատանքից եւ մտադիր եմ շարունակել մեր ընտրած ուղին։

Ցանկանում եմ նշել, որ սա մերժում չէ «Բավարիային», այլ իմ թիմի եւ ընդհանուր նպատակների օգտին որոշում է։

Մենք ամբողջովին կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնության վրա եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է հեռու գնանք այդ մրցաշարում»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է Ավստրիայի ֆուտբոլային միության կայքը։

«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամռանը հեռանալու է մյունխենյան ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում