23:46  ,  14 մայիսի, 2015

Բաքվի ռինգ դուրս կգա վեց հայ բռնցքամարտիկ

Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում բռցնքամարտի Հայաստանի  հավաքականը կներկայանա վեց քաշային կարգերում. 49 կգ քաշային կարգում՝ Արտյոմ Ալեքսանյան, 52 կգ-ում՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Սամվել Բարսեղյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով եւ 81 կգ՝ Նիկոլ Հարությունով:  

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել էր մեկնել Բաքու: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համագումարում որոշվել էր վստահել Կարեն Աղամալյանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում