Երեւանի Oլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 100-ից ավելի ուժեղագույն բռնցքամարտիկներ, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժնից:
49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ «Դինամո» մարզական ընկերության ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեն Դանիելյանը: Երկրորդն Արսեն Աբգարյանն էր:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը առավելության հասավ Մնացական Հարությունյանի նկատմամաբ:
56 կգ քաշային կարգում լավագույնը Հրայր Շահվերդյնանն էր: Նա եզրափակիչում առավելության հասավ Դավիթ Ասատրյանի նկատմամբ:
60 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ վանաձորցի Սպարտակ Թամարյանը: երկրորդը Կարեն Մարգարյանն էր:
64 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ալեքսանյանը առավելության հասավ Գառնիկ Պապիկյանի նկատմամաբ:
69 քշային կարգում հավասարը չուներ Տիգրան Մելքոնյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Յուրիկ Դարաբյանի նկատմամբ:
75 կգ քաշային կարգի եզրափակիչում Երեւանի օլիպիական քոլեջի սան Վարդան Քոսյանը առավելության հասավ Վան Մելքումյանի նկատմաբ:
81 կգ քաշային կարգում լավագույնը դինամոյական Էդուարդ Էնֆեջյանն էր, երկրորդը՝ Էդիկ Մաղաքյանը:
91 կգ քաշային կարգի եզրափակիչում Դավիթ Չալոյանը առավելության հասավ Գնել Մուրադյանի նկատմամբ:
Գերծանր քաշային կարգում հավասարը չունեցավ «Աշխատաքի հերթափոխի» մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Գուրգեն Հովհաննիսյանի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի