20:34  ,  29 ապրիլի, 2015

Լամը, Ալոնսոն եւ Նոյերը ձախողումն արդարացնում են «սխալ» խաղակոշիկներով (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակին հաջորդած 11 մետրանոցների հարվածաշարում Մյունխենի «Բավարիայի» տապալմանը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմից 11 մետրանոցի նշակետին մոտեցած բոլոր ֆուտբոլիստները վրիպեցին: Ֆիլիպ Լամը, Խաբի Ալոնսոն, Մարիո Գյոտցեն եւ Մանուել Նոյերը չկարողացան գրավել Միտչել Լանգերակի պաշտպանած դարպասը: Լամը եւ Ալոնսոն հարվածի ժամանակ նաեւ սայթաքեցին:

Հիշեցնենք, որ հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Իսկ 11 մետրանոցներով «Բորուսիան» հաղթեց 2:0 հաշվով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով