23:49  ,  27 ապրիլի, 2015

Արյեն Ռոբենը պատրաստ կլինի «Բորուսիայի» դեմ խաղին

Մյունխեննի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում եւ պատրաստ կլինի Գերմանիայի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը: Ռոբենը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մոտ վեց շաբաթ:

«Ռոբենը մարզվել է, եւ ը տեսան, թե ինչ հրաշալի մարզավիճակում է գտնվում նա: Նրան շատ ժամանակ պետք չէ լավագույն վիճակին վերադառնալու համար»,- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ապրիլի 28-ին «Բավարիան» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս