Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ չորրորդ մենամարտը կկայանա այս տարվա հուլիսի 18-ին, գրում է Bild-ը:
Մենամարտի անցկացման վայրը դեռ չի որոշվել: Այն կարող է անցկացվել Մյունխենում, Լեյպցիգում, Շտուտգարտում կամ Հալեում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի