Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի չորրորդ մենամարտը՝ հուլիսին

12:55   13 ապրիլի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ չորրորդ մենամարտը կկայանա այս տարվա հուլիսի 18-ին, գրում է Bild-ը:

Մենամարտի անցկացման վայրը դեռ չի որոշվել: Այն կարող է անցկացվել Մյունխենում, Լեյպցիգում, Շտուտգարտում կամ Հալեում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.