Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցը համաձայնության են հասել չորրորդ մենամարտի անցկացման մասին, հաղորդում է Boxing Scene-ը: WBO-ն նշել է, որ բռնցքամարտիկների թիմերից ստացել է այդ մասին հաղորդագրություն եւ չի անցկացնի ապրիլի 14-ին Բուդապեշտում նախատեսված պրոմոուտերական սակարկություններ: Այդ մասին հայտնել է WBO-ի չեմպիոնական մենամարտերի կոմիտեի նախագահ Լուիս Բատիստա-Սալասը:
Բռնցքամարտիկները մենամարտի համաձայնություն էին տվել փետրվարին: Դրանից հետո նրանց պրոմոուտերական թիմերը սկսել էին բանակցությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին: 2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթանակ է տարել Շտիգլիցի նկատմամբ՝ նվաճելով տիտղոսը: 2013թ. մարտին Շտիգլիցը հասավ ռեւանշի, 2014թ. մարտին դարձյալ հաղթեց Աբրահամը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի