01:15  ,  9 ապրիլի, 2015

«Բավարիան» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բայերին»

Մյունխենի «Բավարիան» միայն հետխաղյա 11 մետրանոցներով կարողացավ առավելության հասնել Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ: Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Արմինիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ սենսացիոն հաղթանակ տարավ Բունդեսլիգայի թիմի նկատմամբ հետխաղյա 11 մետրանոց հարվածներով:

Ապրիլի 7-ին կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել Դորտմունդի «Բորուսիան» եւ «Վոլֆսբուրգը»:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բայեր» - «Բավարիա»՝ 0:0 (3:5)

«Արմինիա» - «Բորուսիա Մ.»՝ 1:1 (5:4)  

Մանուել Յունգլաս, 26 – Մաքս Կրուզե, 32, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով