12:09  ,  7 ապրիլի, 2015

Սվեն Բենդեր. Եթե գոլ խփենք, ապա դուրս կգանք կիսաեզրափակիչ

Հաջորդ փուլ դուրս կգանք, եթե կարողանանք գնդակ խփել, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սվեն Բենդերը «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպումից առաջ:

«Առաջիկա խաղում ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ, պաշտպանը մեր թիմում կարող է գոլ խփել ստանդարտ դիրքի խաղարկումից հետո: Պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ»,- Բենդերի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բորուսիա» - «Հոֆենհայմ» հանդիպումն ապրիլի 7-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով