Կարծում եմ՝ Բաքու մեկնել պետք չէ: Դժվար եմ պատկերացնում Բաքվի Խաղերին մեր մարզիկների մասնակցությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով ամռանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը: Արթուր Աբրահամն այս օրերին Երեւանում է եւ մարտի 22-ին ներկա էր եղել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենամարտերին:
«Տղաները շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ եթե առաջին համարները մեկնեն Բաքու, մեդալ կնվաճեն, սակայն Ադրբեջանում մեր մարզիկների համար շատ դժվար կլինի: Այնտեղ հաղթանակի հասնելը շատ բարդ է լինելու մեր մարզիկների համար: Ես դժվար եմ պատկերացնում Բաքվում մեր մարզիկների մասնակցությունը: Համոզված եմ, որ մեզ թույլ չեն տա հաղթանակներ տանել: Գտնում եմ, որ պետք չէ մեկնել Բաքու: Հայկական բռնցքամարտում մեծ առաջընթաց է նկատվում: Ինձ դուր է գալիս մեր տղաների մրցելաոճը, անցկացրած մենամարտերը»,- նշեց Արթուր Աբրահամը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի