01:07  +04,  23 մարտի, 2015

Արթուր Աբրահամ. Բաքու մեկնել պետք չէ

Կարծում եմ՝ Բաքու մեկնել պետք չէ: Դժվար եմ պատկերացնում Բաքվի Խաղերին մեր մարզիկների մասնակցությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով ամռանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը: Արթուր Աբրահամն այս օրերին Երեւանում է եւ մարտի 22-ին ներկա էր եղել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենամարտերին:

«Տղաները շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ եթե առաջին համարները մեկնեն Բաքու, մեդալ կնվաճեն, սակայն Ադրբեջանում մեր մարզիկների համար շատ դժվար կլինի: Այնտեղ հաղթանակի հասնելը շատ բարդ է լինելու մեր մարզիկների համար: Ես դժվար եմ պատկերացնում Բաքվում մեր մարզիկների մասնակցությունը: Համոզված եմ, որ մեզ թույլ չեն տա հաղթանակներ տանել: Գտնում եմ, որ պետք չէ մեկնել Բաքու: Հայկական բռնցքամարտում մեծ առաջընթաց է նկատվում: Ինձ դուր է գալիս մեր տղաների մրցելաոճը, անցկացրած մենամարտերը»,- նշեց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ