16:07  ,  6 մարտի, 2015

Սպորտի նախարար. Հայաստանի մասնակցությունը պարտադիր է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

Բաքվում կայալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին մեր մասնակցությունը պարտադիր է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը։

«Մեր մասնակցությունը պարտադիր է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին։ Մենք պետք է պարտադիր մասնակցենք այդ խաղերին: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասաց Գաբրիել Ղազարյանը։

Մարտի 6-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյան հայտարարել է, որ ըմբշամարտի ֆեդերացիան դեմ է մասնակցությանը Ադրբեջանի մայրաքաղաքում ամռանը կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին:

ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում դեռ չեն հայտնել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով