Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Գերմանիայի փոխչեմպիոնների մրցակիցը Դրեզդենի «Դինամոն» է: Ռոյսը չի կարողացել շարունակել հանդիպումը 24-րդ րոպեից: Նա բժիշկների օգնությամբ հեռացել է խաղադաշտից: Ռոյսին փոխարինել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ընթանում է առաջին խաղակեսը: Հանդիպման հաշիվը չի բացվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում