11:58  ,  7 հունիսի, 2012

Արթուր Աբրահամ. Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն (IBF) Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ) անհամբերությամբ սպասում է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2, 23 նոկաուտ) հետ մենամարտին:

«Նախորդ ամիսներին ես մի քանի հաջող մենամարտեր անցկացրեցի` մտքով, որ դարձյալ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն: Գործնականում ամեն ինչ ստացվում է, իսկ անհաջողությունների մասին պետք է մոռանալ: Ես միայն մեկ նպատակ ունեմ` դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց թույլ բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոն չի դառնում: Ռոբերտ Շտիգլիցին չի կարելի թերագնահատել: Բայց գերագնահատել եւս չարժի: Կհաղթի լավագույնը», - Աբրահամի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Աբրահամ – Շտիգլից մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում