Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» հետ խաղում:
Մխիթարյանը կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Ֆուտբոլիստը կատարել է 46 փոխանցում՝ 84.8 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, 6 անգամ խլել գնդակը, մեկ անգամ խափանել գրոհը եւ մեկ դեպքում հաղթել օդային պայքարում:
Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նրա հետ պայքարում երեք անգամ են խախտել կանոնները: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է 7.33 գնահատականը, որը լավագույնն է «Բորուսիայի» կազմում:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Թուրինում 1:2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի