09:16 25 փետրվարի, 2015Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» հետ խաղում:
Մխիթարյանը կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Ֆուտբոլիստը կատարել է 46 փոխանցում՝ 84.8 տոկոս ճշգրտությամբ: 26-ամյա կիսապաշտպանը երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, 6 անգամ խլել գնդակը, մեկ անգամ խափանել գրոհը եւ մեկ դեպքում հաղթել օդային պայքարում:
Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները նրա հետ պայքարում երեք անգամ են խախտել կանոնները: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է 7.33 գնահատականը, որը լավագույնն է «Բորուսիայի» կազմում:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Թուրինում 1:2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.