Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին՝ 116:112, 117:111, 117:111:
Դա 35-ամյա Աբրահամի եւ 32-ամյա Սմիթի երկրորդ հանդիպումն էր: Նրանց միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:
Պրոֆեսիոնալ ռինգում տարած 42-րդ հաղթանակն Արթուր Աբրահամը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մենամարտից հետո Արթուրը նշել է, որ իր հաջորդ մրցակիցը կլինի կամ Ռոբերտ Շտիգլիցն է, կամ Ֆելիքս Շտուրմը: 2 գերմանացիներն էլ Աշխարհի նախկին չեմպիոններ են:
















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի