13:20  ,  22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ. Հաջորդ մրցակիցս կամ Ռոբերտ Շտիգլիցն է, կամ Ֆելիքս Շտուրմը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ երկրորդ հաղթանակից հետո խոսել է իր հնարավոր մրցակիցների մասին:

«Հարգանքներս Սմիթին, ով դիմացավ մինչեւ վերջ: Իմ հաջորդ մրցակիցը կլինի կամ Ռոբերտ Շտիգլիցը, կամ Ֆելիքս Շտուրմը: Տեսնենք, թե նրանցից ում հետ եմ հանդիպելու»,- 35-ամյա Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին դարձյալ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսը խլել է հենց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից: Աշխարհի նախկին չեմպիոններ Շտուրմն ու Շտիգլիցը 2014-ի նոյեմբերի 9-ին Շտուտգարտում անցկացրել են մենամարտ, որն ավարտվել էր ոչ ոքի: Այդ մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպել Արթուր Աբրահամի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում