Բեռլինում փետրվարի 20-ին կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ չեմպիոնի հավակնորդ Փոլ Սմիթի կշռման պաշտոնական արարողությունը: 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է: Արթուրն այս անգամ եւս Սմիթից ծանր է:
Կշռման արարողությունը կայացավ «Բեռլին-Մոլում», որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Փոլ Սմիթի եւ Արթուր Աբրահամի երկրպագուները մենամարտի էին դուրս եկել, թե ով ավելի բարձր եւ ակտիվ կերկրպագի իր սիրելի բռնցքամարտիկին:
Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում Երեւանի ժամանակով 01:30-ին (փետրվարի 22):
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի