Արթուր Աբրահամը ծանր է Փոլ Սմիթից. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը՝ Բեռլինից

22:21   20 փետրվարի, 2015

Բեռլինում փետրվարի 20-ին կայացավ  պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ չեմպիոնի հավակնորդ Փոլ Սմիթի կշռման պաշտոնական արարողությունը: 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է: Արթուրն այս անգամ եւս Սմիթից ծանր է:

Կշռման արարողությունը կայացավ «Բեռլին-Մոլում», որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Փոլ Սմիթի եւ Արթուր Աբրահամի երկրպագուները մենամարտի էին դուրս եկել, թե ով ավելի բարձր եւ ակտիվ կերկրպագի իր սիրելի բռնցքամարտիկին:

Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում Երեւանի ժամանակով  01:30-ին (փետրվարի 22):

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.