18:16  ,  20 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ vs Փոլ Սմիթ. Բարդ մենամարտ է լինելու

Փետրվարի 21-ին Բեռլինում սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Արթուր Աբրահամը կպաշտպանի բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում։ Փոլ Սմիթն ու Արթուր Աբրահամը խոսել են առաջիկա մենամարտի մասին։ NEWS.am Sport-ը Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը կլուսաբանի Բեռլինից։

«Հավատում եմ, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Աբրահամի հետ առաջին մենամարտից հետո հիմա ավելի ուժեղ եմ։ Շատ բարդ մենամարտ է լինելու։ Մարզումներս կօգնեն ինձ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում։ Այս անգամ ես կկարողանամ ավելի լավ հանդես գալ»,- ասել է Փոլ Սմիթը։

«Ես հարգում եմ բոլոր մարդկանց՝ մարզիկ լինեն, թե չլինեն։ Բայց ռինգում ես պետք է ոչնչացնեմ մրցակիցներիս։ Իսկ մենամարտից հետո մենք դարձյալ կարող ենք լինել ընկերներ։ Հստակ է, որ ես հաղթելու եմ Սմիթին։ Կարծում եմ՝ կհաղթեմ նոկաուտով»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը։

2014թ. սեպտեմբերին կայացած առաջին մենամարտում Աբրահամը Սմիթին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում