18:16 20 փետրվարի, 2015Փետրվարի 21-ին Բեռլինում սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Արթուր Աբրահամը կպաշտպանի բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում։ Փոլ Սմիթն ու Արթուր Աբրահամը խոսել են առաջիկա մենամարտի մասին։ NEWS.am Sport-ը Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը կլուսաբանի Բեռլինից։
«Հավատում եմ, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում։ Աբրահամի հետ առաջին մենամարտից հետո հիմա ավելի ուժեղ եմ։ Շատ բարդ մենամարտ է լինելու։ Մարզումներս կօգնեն ինձ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում։ Այս անգամ ես կկարողանամ ավելի լավ հանդես գալ»,- ասել է Փոլ Սմիթը։
«Ես հարգում եմ բոլոր մարդկանց՝ մարզիկ լինեն, թե չլինեն։ Բայց ռինգում ես պետք է ոչնչացնեմ մրցակիցներիս։ Իսկ մենամարտից հետո մենք դարձյալ կարող ենք լինել ընկերներ։ Հստակ է, որ ես հաղթելու եմ Սմիթին։ Կարծում եմ՝ կհաղթեմ նոկաուտով»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը։
2014թ. սեպտեմբերին կայացած առաջին մենամարտում Աբրահամը Սմիթին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.