16:29  ,  20 փետրվարի, 2015

Շնորհավորանքներ՝ աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 20-ին նշում է ծննդյան 35-ամյակը։ Նրա մարզչական թիմը, հարազատները, բարեկամներն ու ընկերները տեսաուղերձում շնորհավորել են Արթուր Աբրահամին։ NEWS.am Sport-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին եւ Արթուր Աբրահամին մաղթում հաղթանակ առաջիկա մենամարտում։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի բրիտանացի Փոլ Սմիթի հետ երկրորդ մենամարտում։ Առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Աբրահամը։

NEWS.am Sport-ը Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը կլուսաբանի Բեռլինից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս