16:29 20 փետրվարի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը փետրվարի 20-ին նշում է ծննդյան 35-ամյակը։ Նրա մարզչական թիմը, հարազատները, բարեկամներն ու ընկերները տեսաուղերձում շնորհավորել են Արթուր Աբրահամին։ NEWS.am Sport-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին եւ Արթուր Աբրահամին մաղթում հաղթանակ առաջիկա մենամարտում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի բրիտանացի Փոլ Սմիթի հետ երկրորդ մենամարտում։ Առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Աբրահամը։
NEWS.am Sport-ը Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը կլուսաբանի Բեռլինից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.