Բեռլինում փետրվարի 18-ին կայացել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ասուլիսը, որին ներկա են եղել նաեւ 2 բռնցքամարտիկների մարզիչներն ու մենեջերները:
«Լավ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն եւ հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը:
Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է եւ պատրաստված: Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ նրա մարզիչ Ուլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին, փոխանցում են բռնցքամարտիկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում կայանալիք չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտը NEWS.am Sport-ը լուսաբանելու է Գերմանիայի մայրաքաղաքից:
Աբրահամի եւ Սմիթի միջեւ սեպտեմբերի 27-ին կայացած նախորդ մենամարտում 34-ամյա հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի