Արթուր Աբրահամն իր եւ մարզիչի պատկերով արձանիկներ է նվիրել Փոլ Սմիթին (ֆոտոշարք)

00:40   19 փետրվարի, 2015

Բեռլինում փետրվարի 18-ին կայացել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ասուլիսը, որին ներկա են եղել նաեւ 2 բռնցքամարտիկների մարզիչներն ու մենեջերները:

«Լավ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն եւ հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը:

Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է եւ պատրաստված: Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ նրա մարզիչ Ուլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին, փոխանցում են բռնցքամարտիկի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում կայանալիք չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտը NEWS.am Sport-ը լուսաբանելու է Գերմանիայի մայրաքաղաքից:

Աբրահամի եւ Սմիթի միջեւ սեպտեմբերի 27-ին կայացած նախորդ մենամարտում 34-ամյա հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:





© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.