19:30  ,  28 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Սարգիս Հովսեփյանը՝ լավագույն մարզիչ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն այս տարի գերազանցեց 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, իսկ Ռոբերտ Արզումանյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձավ 5-րդ անգամ եւ ստացավ 4 միլիոն դրամ: Նա նման պատվի արժանացել էր նաեւ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Երեւանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը, ով այս տարի նշանակվել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Երեւանի  «Բանանցի» հետ Հայաստանի չեմպիոն դարձած Ժոլտ Հոռնյակը գրավեց երկրորդ տեղը, իսկ «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը երրորդն էր: Սարգիս Հովսեփյանն Աբրահամ Խաշմանյանին է փոխարինել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Սարգիս Հովսեփյանը ներկա չէր պարգեւատրության արարողությանը, բայց կստանա 2 միլիոն դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում