19:30 28 դեկտեմբերի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն այս տարի գերազանցեց 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, իսկ Ռոբերտ Արզումանյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձավ 5-րդ անգամ եւ ստացավ 4 միլիոն դրամ: Նա նման պատվի արժանացել էր նաեւ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին:
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Երեւանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը, ով այս տարի նշանակվել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Երեւանի «Բանանցի» հետ Հայաստանի չեմպիոն դարձած Ժոլտ Հոռնյակը գրավեց երկրորդ տեղը, իսկ «Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանը երրորդն էր: Սարգիս Հովսեփյանն Աբրահամ Խաշմանյանին է փոխարինել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Սարգիս Հովսեփյանը ներկա չէր պարգեւատրության արարողությանը, բայց կստանա 2 միլիոն դրամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.