Բրիտանական The Sun պարբերականը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի նոր իմիջը համեմատել է Վլադիմիր Լենինի արտաքինի հետ։ Պատճառը Բեքհեմի ալյա Լենին մորուքն է եւ գլխարկը։
«1924 թվականին մահացած Լենինը ռուս մարքսիստ էր, հեղափոխական, քաղաքական գործիչ, 1917թ. Հոկետմբերյան հեղափոխության առաջնորդը։ Նա եւս մորուք էր պահում եւ գլխարկ էր դնում», - գրում է The Sun-ը։
Ընկերների հետ ռեստորան այցելած Բեքհեմի լուսանկարներն անմիջապես դարձել են հանրության սեփականությունը։
Սպիտակ տանը Բեքհեմներին ընդունած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է այդ կապակցությամմբ. «Դեւիդ, ինչի՞ համար են այդ մազերը դեմքիդ։ Ես ահագին ծիծաղել եմ»։
«Մեծ պատիվ է Սպիտակ տանը լինելը։ Բայց ավելի մեծ պատիվ է կատակը՝ նախագահից», - հետագայում ասել է Բեքհեմը։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի