20:32 1 հունիսի, 2012Բրիտանական The Sun պարբերականը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի նոր իմիջը համեմատել է Վլադիմիր Լենինի արտաքինի հետ։ Պատճառը Բեքհեմի ալյա Լենին մորուքն է եւ գլխարկը։
«1924 թվականին մահացած Լենինը ռուս մարքսիստ էր, հեղափոխական, քաղաքական գործիչ, 1917թ. Հոկետմբերյան հեղափոխության առաջնորդը։ Նա եւս մորուք էր պահում եւ գլխարկ էր դնում», - գրում է The Sun-ը։
Ընկերների հետ ռեստորան այցելած Բեքհեմի լուսանկարներն անմիջապես դարձել են հանրության սեփականությունը։
Սպիտակ տանը Բեքհեմներին ընդունած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է այդ կապակցությամմբ. «Դեւիդ, ինչի՞ համար են այդ մազերը դեմքիդ։ Ես ահագին ծիծաղել եմ»։
«Մեծ պատիվ է Սպիտակ տանը լինելը։ Բայց ավելի մեծ պատիվ է կատակը՝ նախագահից», - հետագայում ասել է Բեքհեմը։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.