20:32  ,  1 հունիսի, 2012

The Sun. Դեւիդ Բեքհեմը նման է Վլադիմիր Լենինին (ֆոտո)

Բրիտանական The Sun պարբերականը  «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմի նոր իմիջը համեմատել է Վլադիմիր Լենինի արտաքինի հետ։ Պատճառը Բեքհեմի ալյա Լենին մորուքն է եւ գլխարկը։

«1924 թվականին մահացած Լենինը ռուս մարքսիստ էր, հեղափոխական, քաղաքական գործիչ, 1917թ. Հոկետմբերյան հեղափոխության առաջնորդը։  Նա եւս մորուք էր պահում եւ գլխարկ էր դնում», - գրում է The Sun-ը։

Ընկերների հետ ռեստորան այցելած Բեքհեմի լուսանկարներն անմիջապես դարձել են հանրության սեփականությունը։

Սպիտակ տանը Բեքհեմներին ընդունած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակել է այդ կապակցությամմբ. «Դեւիդ, ինչի՞ համար են այդ մազերը դեմքիդ։ Ես ահագին ծիծաղել եմ»։

«Մեծ պատիվ է Սպիտակ տանը լինելը։ Բայց ավելի մեծ պատիվ է կատակը՝ նախագահից», - հետագայում ասել է Բեքհեմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով