Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին:
Bild-ի համաձայն՝ 34-ամյա բռնցքամարտիկը վճռական է տրամադրված եւ այս անգամ մտադիր է նոկաուտի ենթարկել Սմիթին: Նրանց նախորդ մենամարտում Աբրահամը սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացուն, ով հայտարարել էր, որ Արթուրն առավելության է հասել մրցավարների օգնությամբ:
«Այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Սմիթի եւ Աբրահամի միջեւ մենամարտը տեղի կունենա 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը պետք է լիներ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը, սակայն այդ մենամարտը նոյեմբերի 7-ին ավարտվել էր ոչ ոքի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի