19:50 10 դեկտեմբերի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին:
Bild-ի համաձայն՝ 34-ամյա բռնցքամարտիկը վճռական է տրամադրված եւ այս անգամ մտադիր է նոկաուտի ենթարկել Սմիթին: Նրանց նախորդ մենամարտում Աբրահամը սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացուն, ով հայտարարել էր, որ Արթուրն առավելության է հասել մրցավարների օգնությամբ:
«Այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Սմիթի եւ Աբրահամի միջեւ մենամարտը տեղի կունենա 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը պետք է լիներ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը, սակայն այդ մենամարտը նոյեմբերի 7-ին ավարտվել էր ոչ ոքի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.