19:50  +04,  10 դեկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին:

Bild-ի համաձայն՝ 34-ամյա բռնցքամարտիկը վճռական է տրամադրված եւ այս անգամ մտադիր է նոկաուտի ենթարկել Սմիթին: Նրանց նախորդ մենամարտում Աբրահամը սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացուն, ով հայտարարել էր, որ Արթուրն առավելության է հասել մրցավարների օգնությամբ:

«Այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Սմիթի եւ Աբրահամի միջեւ մենամարտը տեղի կունենա 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը պետք է լիներ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը, սակայն այդ մենամարտը նոյեմբերի 7-ին ավարտվել էր ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ