Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլի «Սանկտ Պաուլիի» հետ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է տպավորությունների մասին:
«Գոհ եմ արդյունքից եւ առաջին խաղակեսում թիմի խաղից: Միաժամանակ, չգոհացրեց ընդմիջումից հետո «Բորուսիայի» խաղը: Մեծ էր մեր առավելությունը, սակայն ոչ բոլոր դրվագներում էինք գործում ճիշտ: Կարծում եմ՝ կատարեցինք մեկ քայլ առաջ ճիշտ ուղղությամբ»,- Կլոպի խոսքը փոխանցում է sportsmole-ն:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 3:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի