Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցավարին ռինգում տապալած եւ մի քանի հարված հասցրած խորվաթ Վիդո Լոնչարը ցմահ որակազրկվել է: Նույն պատիժն է ստացել նաեւ բռնցքամարտիկի մարզիչը, հաղորդում է The Guardian-ը: Մրցավարը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ բռնցքամարտիկը ձերբակալվել: Լոնչարը դժգոհ էր, որ մրցավարը հաղթանակը շնորհել է լիտվացի Ալգիրդաս Բանիուլիսին:
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) հայտարարել է, որ նման վարքով բռնցքամարտիկներին ոչ մի զիջում չի արվի եւ պատիժը կլինի առավելագույն խստության: ԱԻԲԱ-ի կարգապահական կոմիտեն կշարունակի գործի քննությունը եւ հնարավոր են, որ նոր պատժամիջոցներ եւ տուգանքներ բռնցքամարտիկի, Խորվաթիայի թիմի եւ ֆեդերացիայի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի