Ֆուտբոլի Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի երրորդ տուրի խաղն ավարտվեց մեծ սկանդալով: Բելգրադում ացկացված հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի վերջնամասում եւ այլեւս չշարունակվեց:
0:0 հաշվի ժամանակ խաղադաշտի վրա հայտնվել է թռչող սարքից կախված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշը, որը սերբ ֆուտբոլիստները վերցրել են մրցավարին հանձնելու համար, սակայն ալբանացիները փորձել են խլել դրոշը: Սկսվել է հրմշտոց 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Դրանից հետո սերբ ֆանատները սկսել են ծխագլաններ նետել եւ, բախվելով ոստիկանների հետ, ներխուժել են խաղադաշտ: Երկրպագուները հարձակվել են նաեւ ալբանացի ֆուտբոլիստների վրա, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն անցնում էր առանց հյուրընկալվող թիմի երկրպագուների: 2015-ի հոկտեմբերի 8-ին Ալբանիայում անցկացվելիք պատասխան մրցավեճը կանցնի առանց սերբ երկրպագուների: Սերբիան ու Ալբանիան թշնամական հարաբերություններ ունեն Կոսովոյի պատերազմից եւ անկախացումից հետո: Պատմականորեն սերբական հող համարվող, այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:
Եվրո-2016-ի ընտրական փուլում սերբերն ու ալբանացիները Հայաստանի, Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականների հետ ընդգրկված են I խմբում:























Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի
17:07 , 1 սեպտեմբերի