Ֆուտբոլի Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի երրորդ տուրի խաղն առաջին խաղակեսի վերջնամասում դադարեցվել է երկրպագուների պատճառով: Բելգրադում ընթացած խաղի ժամանակ թռչող սարքից կախված խաղադաշտի վրա հայտնվել է Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշը:
Սերբիայի հավաքականի խաղացողները վերցրել են դրոշը մրցավարին հանձնելու համար, սակայն ալբանացի ֆուտբոլիստները փորձել են խլել դրոշը, սկսվել է հրմշտոց ֆուտբոլիստների միջեւ: Դրանից հետո սերբ ֆանատները ներխուժել են խաղադաշտ, իսկ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Երկրպագուները ծխագլաններ են նետել խաղադաշտ եւ բախվել են ոստիկանների հետ: Այդ պահին հաշիվը 0:0 էր:
Հիշեցնենք, որ այդ խաղն անցնում էր առանց հյուրընկալվող թիմի երկրպագուների՝ ալբանացիների: 2015-ի հոկտեմբերի 8-ին Ալբանիայում անցկացվելիք պատասխան հանդիպումը կանցնի առանց սերբ երկրպագուների: Սերբիան ու Ալբանիան ունեն թշնամական հարաբերություններ Կոսովոյի պատերազմից եւ անկախացումից հետո: Պատմականորեն սերբական հող համարվող, այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի